00:00:00

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ համադրման կոմիտեի նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հանդիպել Դավիթ Տոնոյանին

23:28, 10 ապրիլ 2019

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստի մասնակիցներն ապրիլի 10-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Ապրիլի   10-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ԱՊՀ ՊՆԽ) առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստին և ՀՕՊ (ՌՕՈՒ և ՀՕՊ, ՕՊՈՒ, ՕՏՈՒ) զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքներին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող ԱՊՀ պետությունների`  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ՀՕՊ ոլորտի պատասխանատուներին և ԱՊՀ ՊՆԽ քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ ՀՕՊ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանի միջազգային ռազմական համգործակցության առաջնահերթ ուղղություններից մեկի` հակաօդային պաշտպանության ոլոտում փոխգործակցության հետագա զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր