00:00:00

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության նիստում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունվել. Աշոտյան

22:37, 10 ապրիլ 2019

Եվրոպական խորհրդարանում այսօր՝ ապրիլի 10-ին, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության գործադիր կոմիտեի նիստում ընդունվել է ՀՀԿ-ի կողմից ներկայացված էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախագիծը ինքն է ներկայացրել, որը քննարկվել է եւ ընդունվել: «Այս միությունը համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից է, միավորում է շուրջ 100 կուսակցություններ մոտ 50 երկրներից, Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից: Ընդունված բանաձեւը հնարավորություն է բացում ԱԳՆ-ի համար, նաեւ խորհրդարանի համար աշխատել այն երկրների հետ, որոնք դեռ չեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց որոնց իշխանական կամ ընդդիմադիր կուսակցությունները հենց այս քաղաքական ընտանիքի անդամ են»,-ասաց Աշոտյանը: Նա ընդգծեց, որ Բանաձեւը մանրամասն անդրադառնում է նաեւ թուրքական գործող կառավարության պատասխանատվությանը, առաջարկություններ է անում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, հիշատակում է հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր