00:00:00

Վաչե Տերտերյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

22:26, 10 ապրիլ 2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ընդերքի գործակալության պետ Շուշանիկ Քերոբյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի ծրագրերի իրականացման տնօրեն Տիգրան Քալանթարյանը, Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սահակյանշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները և այլ անձինք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցապատման աշխատանքներում ինժեներական և տեխնիկական բարդությունների հաղթահարմանը, ինչպես նաև շինարարության արդյունավետ պլանավորմանը վերաբերող հարցեր։ Սահմանված ժամանակացույցից շեղումներ թույլ չտալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մեծացնել շինարարական աշխատանքների ծավալները՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ տեխնիկա և աշխատուժ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր