00:00:00

Հավակնոտ Քոչարյանը

20:22, 10 ապրիլ 2019

Մամուլը գրում է՝ քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, այժմ անազատության մեջ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, միգուցե, առաջադրվի 2020 թվականին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Ըստ նույն աղբյուրների` այդ խոսակցություններին տեղյակ են Արցախում ու, կարծես թե, դեմ չեն, որ Քոչարյանը իր թեկնածությունն առաջադրի: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը irakanum.am-ի հետ զրույցում ասաց՝ դրանք բամբասանքներ են, որոնք եղել են, կան ու կլինեն։ «Նա ինչպե՞ս է առաջադրվելու, եթե այս պահին մեղադրվում է շատ ծանր հանցագործության մեջ», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ Հարցին՝ իսկ ըստ Ձեզ՝ Քոչարյանը վայելո՞ւմ է արցախցիների համակրանքը, Ռուբեն Մեհրաբյանը կես կատակ-կես լուրջ պատասխանեց՝ այդ հարցի հետ կապված՝ սոցիալական հարցումների արդյունքների արդյունքներին չի տիրապետում, ապա ավելացրեց․ «Քանի արցախցի կա, այնքան վերաբերմունք։ Բայց, ես չեմ կարծում և չունեմ այնպիսի տպավորություն, որ նա այնպիսի համակրանք է վայելում, որը կարող է հիմք դառնալ նման հավակնությունների»։ Նշենք, որ նման խոսակցություններ առաջին անգամ չէ, որ հայտնվում են լրատվամիջոցներում, որոնք կարճ ժամանակ անց հերքվում են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր