00:00:00

«Ես մի բանը մի անգամ եմ ասում». Փաշինյանը՝ ՊԵԿ աշխատակցի ազատման իր պահանջի մասին (տեսանյութ)

20:02, 10 ապրիլ 2019

Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ կեղտոտված դրոշի պատճառով ՊԵԿ աշխատակիցը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի։  Լրագրողի հարցին, թե իրավական առումով արդյոք դա ընդունելի է, վարչապետը արձագանքեց. «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։ Հիշեցնենք, որ երեկ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ կեղտոտված եւ պատի տակ դրված դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր աշխատակիցներից մեկին ազատման դիմում գրել։ Երիտասարդ աշխատակիցը, ով երկու ամիս առաջ էր անցել աշխատանքի, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=D_THz61A4kk&feature=youtu.be    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր