00:00:00

Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

15:23, 10 ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Սարգիս Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Սարգիս Թորոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր