00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ

21:45, 09 ապրիլ 2019

Ապրիլի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անակնկալ շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ և Շիրակի մարզի Արթիկ բնակավայրերի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի նպատակն էր ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացել է շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցել ԱԻՆ աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առկա թերությունների վերաբերյալ տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր