00:00:00

Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

21:32, 09 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այսօր՝ ապրիլի 9-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Արտգործ նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Քննարկվել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր