00:00:00

Մեկնարկել են հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

20:31, 09 ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը, որի ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։
Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջնահերթ իրականացվում են  փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետև շահագործման և պահպանման։
Եղանակային պայմաններից ելնելով՝ այս տարի փոսային նորոգման աշխատանքները սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում է ապրիլի 10-15-ը։
Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր