00:00:00

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում հաշմանդամություն ունեցող կնոջը վերադարձրել են հիվանդանոցում վճարված գումարը

17:58, 09 ապրիլ 2019

Հաշմանդամության խումբ ունեցող կինը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի  հեռախոսահամարին և տեղեկացրել, որ մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար իրենից գումար են պահանջել և ստացել՝ հաշվի չառնելով հաշմանդամություն ունենալու հանգամանքը: Կնոջ պնդմամբ՝ վիրաբույժը գումարը պահանջել է՝ պատճառաբանելով, որ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիրը չի ներկայացրել: Բարձրացված խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ, և արդյունքում վճարված գումարը վերադարձվել է քաղաքացուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր