Դեռեւս տարեսզկբին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետի աշխատակազմը որոշել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը՝ 50-ից հասցնելով 7-ի։ Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրել էր, որ ինքը ևս հրաժարվել է ծառայողական մեքենայից։ Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 130-150 միլիոն դրամ տարեկան։ Ըստ Աղաջանյանի՝ «հեղափոխությունն է իրենց պատվիրակել նման գործելաոճ»։ Ի դեպ կրճատված վարորդներին Աղաջանյանը առաջարկել էր տաքսի քշել։
Իսկ ահա հունվարի 24-ին Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել․
ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
- ՀՀ փոխվարչապետեր
- Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- ԱԽ քարտուղար
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Աշխատակազմի վարչության պետեր
- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
- Վարչապետի խորհրդականներ
- Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
- Երկու փոխվարչապետերը
- ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։
Այս հայտարարությունից եւ գրառումներից ու վստահեցումներից ամիսներ անց, սակայն Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Էդուարդ Աղաջանյանը չի հրաժարվել իրեն սպասարկող ծառայողական մեքենայից։ Մեզ հայտնի է դարձել, որ թղթաբանությամբ Աղաջանյանը ձեւակերպել է այնպես, որ իրեն ամրակցված չէ ծառայողական մեքենան, սակայն փաստացի մեքենայից աշխատակազմի ղեկավարը օգտնվում է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ «հանձնած» մեքենան ձեւակերպվել է որպես պահեստային։ Ի տարբերություն մյուս վարորդների, ովքեր աշխատել են եւ կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվել են, Էդուարդ Աղաջանյանի վարորդը շարունակում է աշխատանքը։ Ըստ էության Աղաջանյանի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է։
Նշենք, որ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Էդուարդ Աղաջանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ կառավարության աշխատակազմի պարզաբանումը։
Irakanum.am