00:00:00

20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի. Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը ժամ պահեց

11:35, 09 ապրիլ 2019

Նորագավիթի մաքսատուն այցելության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացրեց իր բջջային հեռախոսի վայրկիանաչափը՝ պարզելու, թե որքան է տևում մեկ մեքենայի մաքսազերծումը։ Վարչապետը ավտոմաքսազերծողներից մեկի  իրականացնող հետ մոտեցավ բոլոր պատուհաններին և վերջում արձանագրեց, որ գործընթացը տևել է մոտ 20 րոպե: «Նկատառումներն այն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի … Նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ երեկոյան է իրենց մեքենան կոնտեյներով կամ իրենք եկել են երեկոյան՝ էն ժամանակ, երբ փակվում է արդեն, ուղղակի հերթագրվելու, որ էսօր առավոտյան գան։ Բայց եթե էս արագությամբ գնա, կարծում եմ՝ էլ տենց բանի կարիք չի էլ լինի, որ մի օր շուտ գան»,- ասաց վարչապետը։ Անդրադառնալով  «ինվոյսների» հետ կապված խնդրին, Փաշինյանն ասաց,  որ տրամաբանական է, երբ ՊԵԿ-ը կասկածով է մոտենում,  երբ 100-200 դոլարով գնման «ինվոյս» են ցույց տալիս թանկարժեք մեքենայի համար։ «Այն, որ պիտի քաղաքացին մաքսայինին փորձի խաբի, մաքսայինն էլ քաղաքացուն, էդ տենց ոնց որ ավանդույթ է եղել, հիմա մինչև էդ ավանդույթից դուրս գանք, ժամանակ է պետք»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր