00:00:00

Նոր շունչ հայ-ռուսական զբոսաշրջության ոլորտում (տեսանյութ)

22:44, 19 մարտ 2018

https://www.youtube.com/watch?v=c2UyKqSntS4 Araratnews.am-ը գրում է. Պայմանագրի ստորագրումն ու ձեռքսեղմումը ազդարարում են նոր համագործակցության մեկնարկը: Ռուսաստանյան «Անեքս տուր» զբոսաշրջային գործակալությունը մուտք է գործում հայաստանյան շուկա: Ընկերության  հայաստանյան պաշտոնական գործընկերը «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունն է: «Անեքս տուր» ընկերության կոմերցիոն տնօրեն Ռեմզի Նաիմովը նշում է` Հայաստանում ճիշտ ճանապարհին են, վստահել են պրոֆեսիոնալ թիմին՝ «ՍԻԼ կոնցեռնին»: Ներգնա եւ արտագնա զբոսաշրջությունը զարգացնելու ռուսական ու հայկական բանաձեւը վստահելի գործընկերոջ ընտրությունն է: Նաիմովը վստահեցնում է` հաջողությունն այս դեպքում երաշխավորված է:
 «ՍԻԼ կապիտալ» ընկերության տնօրեն Հայկ Բաղրամյանն էլ շարունակում է ռուս գործընկերոջը` համագործակցության պայմանագրի ստորագրումը լուրջ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման գործում: Մշակելու են զբոսաշրջային փաթեթներ ցանկացած նախասիրության անձանց համար: Հայաստանն իր դարավոր պատմությամբ, հյուրընկալ եւ ջերմ ընդունելությամբ կգրավի ցանկացած զբոսաշրջիկի` վստահեցնում է Բաղրամյանը, հավելելով` այդ ուղղությամբ գործնական ու պրոֆեսիոնալ մակարդակի աշխատանք է կատարվել: Ծրագիրը կիրականացվի երեք փուլով: Առաջին փուլը ներգնա զբոսաշրջությունն է, երկրորդը՝ արտագնա զբոսաշրջությունը, իսկ երրորդ փուլում նախատեսվում է ավելի մատչելի ավիափոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ:
Ռուսաստանյան ընկերությունը վաղուց է ուսումնասիրել հայաստանյան շուկան: Կողմերը վստահեցնում են` արդյունքներն իրենց ուշացնել չեն տա: Քննարկել ու վերլուծել են ցանկացած մանրուք: Նոր պայմանագիր, համագործակցության երկարատեւ հեռանկար, ներգնա եւ արտագնա զբոսաշրջության ոլորտում նոր ձեռագիր: Ռուսական եւ հայկական ընկերությունները խոստանում են նոր շունչ հաղորդել երկու երկրների զբոսաշրջությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր