00:00:00

Մենք շատ մոտ են այդ հնարավորությանը. Փաշինյանը՝ գերիների հարազատների տեսակցության մասին

03:05, 09 ապրիլ 2019

Մենք շատ մոտ են այն հնարավորության ստեղծմանը, որ հարազատները կարողանան տեսակցել գերիներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում ձեռք բերված՝ մարդասիրական քայլերի շուրջ պայմանավորվածությանը։ «Մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի։ Բայց մենք չգիտենք՝ այդ ընտանիքները և մեր, և Ադրբեջանի կողմից կցանկանա այդ հնարավորությունից օտվել։ Չեմ բացառում՝ ինչ–ինչ պատճառներով մարդիկ չցանկանան, որովհետև հեշտ որոշում չէ»,– ասաց նա։ Փաշինյանը հույս հայտնեց, որ կողմերը կկարողանան երկուստեք  երաշխավորել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը։ «Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք անել։ Կան նաև մարդասիրական այլ հնարավոր միջոցառումներ, բայց շահառուները պետք է ցանկանան օգտվել այդ հնարավորությունից»,– ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր