00:00:00

2018 թվականին Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցել է 195 940 եվրո. զեկույց

02:48, 09 ապրիլ 2019

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում արված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073 գործ: Ի լրումն սրա՝ վերջին երկու տարվա ընթացքում նախարարաների կոմիտեն փակել է 6796 կրկնվող (նախադեպային) գործ: Նշվում է նաև, որ ընթացքի մեջ գտնվող կարևոր գործերի թիվը, 2018 թվականի վերջի դրությամբ, 1248 է, ինչը 2010թ. ի վեր նվազագույն ցուցանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրն էական առաջընթաց է արձանագրել 2018թ. կայացված ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարման ոլորտում: Ըստ զեկույցի՝ 2018թ. Հայաստանի վերաբերյալ եղել է երկու նոր գործ, մինչդեռ կրկնվող գործերի թիվը 13-ն է: Այս ցուցանիշները չեն տարբերվում 2017թ. ցուցանիշներից: Ընդհանուր առմամբ, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ընթացքի մեջ է գտնվում 36 գործ. 2017թ. այդ ցուցանիշը եղել է 30: Ինչ վերաբերում է փակված գործերին, ապա 2018թ. փակվել է 9 գործ՝ ի տարբերություն 2017թ.-ին արձանագրված 4-ի: ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018թ. փոխհատուցել է 195 940 եվրո, ինչն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (106 665 եվրո): Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս պետություններին, ապա Ադրբեջանը նախորդ տարի փոխհատուցել է 186 972, իսկ 2017թ.՝ 817 451 եվրո: Վրաստանը 2018թ. փոխհատուցել է 36 633, իսկ 2017թ.՝ 54 748 եվրո, Թուրքիան 2018թ. փոխհատուցել է 1 559 380, իսկ 2017թ՝ 11 580 458 եվրո: Ռուսաստանի Դաշնությունը 2018թ. փոխհատուցել է 13 115 481, իսկ 2017թ.՝ 14 557 886 եվրո: Զեկույցում նշվում է, որ 2018թ. ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցվել է 68 739 884  եվրո, ինչը գերազանցում է 2017թ. 60 399 112 եվրո ցուցանիշը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր