00:00:00

Նվիրաբերված դպրոցական շենքերը կօգտագործվեն կրթական նպատակներով

22:14, 19 մարտ 2018

Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել Երևան քաղաքի Ռուսթավելու փողոցի 17 հասցեում գտնվող Երևանի նախկին Շ. Ռուսթավելու անվան հ. 23 հիմնական դպրոցի և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14 հասցեում գտնվող Երևանի նախկին հ. 81 միջնակարգ դպրոցի շենքերը, կաթսայատները, օժանդակ շինություններն ու դրանցով ծանրաբեռնված հողամասերը Երևան համայնքի կողմից որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշման նախագիծը: Համաձայն ներկայացված նախագծի` վերոնշյալ շենքերը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվել են նվիրաբերել Երևան համայնքին՝ դրանցում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և (կամ) արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է որոշումը: Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Ավագանու նիստին հաջորդել է հարցուպատասխանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր