00:00:00

«Ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել. Արթուր Վանեցյան

00:12, 06 ապրիլ 2019

«Ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է. Արթուր Վանեցյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականը արդեն իսկ կատարվել է, մեկ «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ֆեյսբուքյան այդ էջը «Դուխով Հայաստան բաց հաասարակությունն» է, որը շատ հայտնի է օգտատերերին եւ տարածում է ակնհայտ ապատեղեկատվություն: «ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, պայքարում է այն հայտարարությունների և այն հայտարարություններ անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ, իսկ եթե հանցակազմ չկա, անկախ նրանից «ֆեյք» է, թե՝ ոչ, ԱԱԾ-ն անելիք չունի, քանի որ խոսքի ազատութան սկզբունքը Հայաստանում հարգվում է»,- ասաց նա: Վանեցյանը նաեւ նշեց, որ հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ եւ մտածված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր