00:00:00

Քննչական կոմիտեում կայացել է կենսաբանական ծագում ունեցող և ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների թեմայով դասախոսություն

22:54, 05 ապրիլ 2019

ՀՀ քննչական կոմիտեում ապրիլի 5-ին կազմակերպվել է դասախոսություն՝ «Կենսաբանական ծագում ունեցող և ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների հայտնաբերում, փաթեթավորում, պահպանում» թեմայով, որին մասնակցում էին Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները և քննիչները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Դասախոսությունը վարում էր ՀՀ ԱՆ ԴԲ ԳԳԿ մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Դիանա Հարությունյանը: Փորձագետը մանրամասն ներկայացրել է դատագենետիկական փորձաքննությունների նշանակման կարգը և առանձնահատկությունները: Դասախոսության ընթացքում փորձագետը անդրադարձել է դեպքի վայրի զննության ժամանակ հետքերի, կենսաբանական նմուշների ճշգրիտ հավաքագրման և տեղափոխման աշխատանքների առանձնահատկություններին՝ դեպքի վայրում աշխատելու արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև՝ ճշգրիտ արդյունքներ ստանալու համար: Դասախոսության ընթացքում կարևորվել են ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների փաթեթավորման, նշագրման և պահպանման առանձնահատկությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր