00:00:00

Հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը հաջորդ նիստին ելույթ ունենա

22:36, 05 ապրիլ 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ավարտել են կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի ներկայացումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի հարցերի վերաբերյալ ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն իր հիմնական ելույթը դեռ չի ունեցել. «Ինչպես ինքը նշեց՝ նյութերին ավելի երկար ժամանակ է ունեցել ծանոթանալու և ավելի լավ է նյութերի հետ կապված հանգամանքներին տիրապետում»,- ասաց նա։ Այսպիսով՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 9-ին ժամը 14։30–ին։ Պաշտպանական խումբն ակնկալում է, որ Քոչարյանը ելույթ կունենա ապրիլի 9-ին։ Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաեւ գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ: Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր