00:00:00

ՀՀ նախագահը 6 օրենք է ստորագրել

16:45, 05 ապրիլ 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները. - «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, - «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» վավերացնելու մասին, - «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, - «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, - «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր