00:00:00

Վարչապետը արդարադատության փոխնախարարներ է նշանակել

16:33, 05 ապրիլ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին: Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»: Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Խաչիկյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Խաչիկյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: Արդարադատության փոխնախարար է նշանակվել նաև Աննա Վարդապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր