00:00:00

Քոչարյանի 2.5 տարեկան թոռանը արգելվել է տեսակցել պապիկին

18:10, 05 ապրիլ 2019

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով կալանավորված է նախորդ տարվա դեկտեմբերի 7-ից, ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին տեսնել չի կարող։ Սեդրակ Քոչարյանին՝ հորը բանտում տեսակցելու վրա արգելանք է դրված։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Մանրամասները չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այո»,- ասաց Սողոմոնյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե  արդյո՞ք արգելված է Սեդրակ Քոչարյանին այցելել հորը այն պատճառով, որ նրա դեմ քրեական գործ կա հարուցված։  Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ կալանավորված Քոչարյանի  2.5 տարեկան թոռանը եւս թույլ չեն տվել տեսնել նրան։ Սողոմոնյանը չցանկացավ նշել, թե մանկահասակ երեխային ինչու է արգելված տեսակցել Քոչարյանին։ Փոխարենը հայտնեց, թե եզրակացությունները թողնում է ընթերցողին։ Ինչպես հայտնի է երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարեց զբաղվել սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ տարածողներով՝ ֆեյքերով։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ֆեյքերի «բանակ» ունեն նաեւ Քոչարյանները։  Վերջինիս մասին դրական կարծիքներ, իսկ գործող իշխանություններին քննադատելու համար էլ տվյալ օգտատերերը փող են ստանում։ Հաշվի առնելով վերոնշյալը Սողոմոնյանից հետաքրքրվեցինք, չունե՞ն մտավախություն։ Ի պատասխան Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, թե իրենք ֆեյքեր, կամ ֆեյքերի «բանակ» չունեն, եւ նմանատիպ թեմաները իր հետ որեւէ առնչություն չունեն։ Սողոմոնյանը ընթացող դատավարությունից սպասելիքների մասին խոսելիս նշեց, թե Ռ․ Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում։ «Քոչարյանը քաղբանտարկյալ է, եւ դրա մասին ոչ թե միայն ես, կամ իր մերձավորներն ենք ասում, դա գնալով ավելի ու ավելի տարածում ստացող կարծիք  ու գնահատական է։ Հիմա, այս ճնշումների պարագայում, որ կա դատարանների, իրավական համակարգի վրա, թե այս ամենից հետո ինչ որոշում կկայացվի, ես չեմ կարող ասել։ Այսինքն, եթե այս քաղաքական կոմպոնետները չլինեն, եթե մենք քննարկենք զուտ գործը, ապա 99.9 տոկոս, այս պրոցեսը լինելու էր հօգուտ նախագահ Քոչարյանի»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր