Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գյումրիում է։ Այցի ժամանակ Փաշինյանը խիստ նկատողություն արեց Գյումրիի քաղաքապետին փողոցների ու մայթերի անսարքության պատճառով: Ինչպես հայտնի է, կայարանամերձ հրապարակից Նիկոլ Փաշինյանը ոտքով քայլելու էր Տիգրան Մեծ փողոցով, որը Գյումրիում քանդվեց դեռ անցած տարի աշնանը:
Վարչապետը քայլելիս դժվարություն ունեցավ, որովհետև մայթերը խճապատված էին:
Նա դիմեց քաղաքապետ Բալասանյանին՝ ասելով, որ այս հարցը Գյումրու քաղաքապետի հարցն է և չպետք է առհասարակ վարչապետին հասած լիներ: