00:00:00

Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը

01:43, 05 ապրիլ 2019

Գերմանիայի Բունդեսթագն այսօր՝ ապրիլի 4–ին քննարկել և վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվել համաձայնագրին։ Դեմ ձայներ չեն եղել։ Ձեռնպահ են քվեարկել միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» և նախկին կումինստական կուսակցության խմբակցությունները։ «Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գերմանացի գործընկերներին»,– ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի նման կարևոր երկրի կողմից վավերացումը տեսանելի քաղաքական ուղերձ կարող է լինել եվրոպական մյուս երկրների խորհրդարանների համար։ Աշոտյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը միասնական պետք է գործեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր