00:00:00

Իշխող քաղաքական ուժի ներսում կոնֆլիկտներ կա՞ն

01:33, 05 ապրիլ 2019

Մարտի 21-ին Կառավարությունն ընդունեց «Քաղաքացու օրը նշանակելու մասին» որոշման նախագիծը: Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքերում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրանը irakanum.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ քաղաքացու օրն իր խորհուրդն ունի, կապված է նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ։ «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի՝ ինչպես նշել այդ տոնը։ Կոնկրետ մեզ մոտ՝ Լոռու մարզում եթե միջոցառումներ լինեն, ես ընտանիքիս կամ ընկերներիս հետ կմասնակցեմ դրանց։ Կոչ եմ անում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները նշեն քաղաքացու օրը․ դա բոլորի տոնն է՝ անկախ կարգավիճակից կամ կուսակցական պատկանելությունից», - նշեց պատգամավորը։ Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե իշխող քաղաքական ուժի ներսում կոնֆլիկտներ կան։ Անդրադառնալով այդ տեղեկությանը՝ պատգամավոր Արամ Խաչատրյանն ասաց՝ ինքն էլ է այդ մասին մամուլից տեղեկացել։ «Նման բան չկա։ Ես ևս մամուլում կարդացի այդ մասին, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ամեն ինչ նորմալ է։ Հարթ, աշխատանքային մթնոլորտ է, լարվածություն ու կոնֆլիկտներ չկան», - վստահեցրեց պատգամավոր Արամ Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր