00:00:00

Ոստիկանապետը հանձնարարել է գտնել մայրաքաղաքում խախտումներով «դրիֆթող» «Նիսսանի» վարորդին

22:35, 04 ապրիլ 2019

Սոցցանցում այսօր տեսանյութ է տարածվել, որում մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։ Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է , որ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին և ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խոստությամբ։ Ոստիկանության ծառայողները ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերվել է ոստիկանություն։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, անմիտ արարքներով չվտանգել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ https://www.youtube.com/watch?v=mxQp5F0di8M

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր