00:00:00

Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու հույս է տալիս. Մոգերինի

22:00, 04 ապրիլ 2019

Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Այդ մասին ապրիլի 4-ին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները՝ գրում է tass.ru-ն: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վինեննայում կայացած վերջին հանդիպումը դրական էր: Այն հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին մեզ որոշ հույս է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, և որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները և բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել է Մոգերինին: Մարտի 29-ին Վիեննայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հանդիպումը: Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել է կողմերի հայտնած պատրաստակամությունը՝ շարունակելու ուղղակի երկխոսությունը ղարաբաղյան հակարմարտության խաղաղ լուծման շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր