00:00:00

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը

20:36, 04 ապրիլ 2019

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպման ժամկետն արդեն համաձայնեցվել է:
«Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք: Մենք արդեն պայմանավորվել ենք ժամկետի մասին: Ավանդաբար, այն կհայտնեն Երևանը և Բաքուն»,- ասել է նա:
Այդ կապակցությամբ ստացել է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը:
Ի պատասխան մեր համապատասխան հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց . «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է: Ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով և չենք խախտելու այդ սկզբունքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր