00:00:00

Արթուր Վանեցյանը՝ իր մայրիկի աշխատանքից ազատման մասին

19:32, 04 ապրիլ 2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր մորն աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Եվ այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: Բայց ես չեմ ուզում դա քննարկել, որովհետև առհասարակ վարչապետի որոշումները չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»,- ասաց Վանեցյանը: Այն հարցին, որ վարչապետի մամուլի խոսակն ասել էր, թե հանձնարարությունները պատշաճ չեն կատարվել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ վարչապետի խոսնակի հայտարարությունները որևէ կերպ մեկնաբանելու ցանկություն չունի: «Եկեք այս գործընթացը մի անձնավորեք, իմ մայրս աշխատել է պետական կառավարման համակարգում շատ երկար տարիներ, երբ որ ես եղել եմ դպրոցական: Իմ մայրը շարունակել է աշխատել պետական համակարգում այն ժամանակ, երբ ես արդեն նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Եվ իմ ու իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ մի կապեք: Այս թեման խնդրում եմ փակեք»,- նշեց Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Մարգարիտ Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը: Մարգարիտ Ազարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր