00:00:00

«Դեկորա-գրուպ»-ն արտոնություն ստացավ. կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին աշխատավարձով

19:38, 04 ապրիլ 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Դեկորա-գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.1-ից 1.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներկայում առկա է 60 աշխատատեղ` 190 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 220 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.9 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը հումքն օգտագործելու է օթոպեդիկ պարագաներ, անկողնային պարագաների,, վերմակների արտադրության մեջ: Ընկերությունը գործում է 2009 թվականից, Երեւանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր