00:00:00

Ով դա արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Օսիպյան

19:25, 04 ապրիլ 2019

«Միանշանակ, ես ինքս դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության մեջ կան որոշակի մարդիկ, որոնք նշում են, թե դա իրավապահների ներկայությամբ է եղել։ Այո՛, անվտանգությունից ելնելով՝ այնտեղ եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ օրակարգային միջոցառումն ավարտվել է, ոստիկանների ծառայությունը նույնպես  ավարտվել է. և դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածներում, որտեղ տեսանելի չէր կարող լինել»: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից կատարված գողությունների դեպքով։ Օսիպյանն ասաց՝ «ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր