00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում օգտագործել նպաստավոր պահը

17:33, 04 ապրիլ 2019

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ղարաբաղյան կարգավորման ընթացքում ի հայտ եկած նպաստավոր պահը: «Բանակցություններում նոր թափ կա, հույսեր: Հիմա մեզ անհրաժեշտ է այդ հնարավորությունը վերածել հստակ քայլերի», - ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է Միրոսլավ Լայչակը: Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում, ԵԱՀԿ գործող նախագահը նշել է՝ «թեև որոշ դրական զարգացումներ են արձանագրվել, մենք դեռ շատ բան պետք է տեսնենք, որպեսզի կարողանանք խոսել իրական առաջընթացի մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր