00:00:00

Ցրտահարություն չի սպասվում. «թու-թու»․ Ֆելիքս Ցոլակյան

12:35, 04 ապրիլ 2019

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այդ մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ չմոռանալով մինչև լավ լուրը հայտնելը ձեռքը սեղանին խփել` «թու-թու»: Ցոլակյանի խոսքով՝ ապրիլ-մայիս ամիսների տեղումների քանակն ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում, գետերի ելքերը մեծանալու են և 90-120 տոկոս ջրառատ կլինեն, թեև միայն երեք-չորս օր առաջ կարող են ասել` վարարում կլինի, թե ոչ: «Սևանա լիճն այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, և հալք է եղել, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավարպես կբարձանա ջրառից առաջ՝ մինչև հունիս»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը: Վարչապետին զարմացրեց այս տեղեկությունը, նա կրկնեց, թե արդյոք երկու ամսվա մեջ ջրի մակարդակը 45 սմ կարող է բարձրանալ և ստացավ նույն պատասխանը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց. «Տարվա վերջին Սևանա լճի մակարդակը՝ 5-10 սմ ավելի կլինի»,-ասաց նա: Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին` նա նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն: «2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաև ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով, այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս»,- հայտարարեց նա: Չնայած դրան` նախարարը նշեց, որ ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, իսկ վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկման տիրույթում է: Ամփոփելով` վարչապետը նշեց, որ այս տարի մեր գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ տարի է սպասվում և ավելացրեց, որ կառավարության օրակարգը հագեցած է գյուղատնտեսական գործունեությունը խթանող նախագծերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր