00:00:00

Մի շիշ արաղով լուծվող հարցերն ըստ վարչապետի

12:24, 04 ապրիլ 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության ոլորտով զբաղվող հայրենակիցներին խնդրեց դասընթացների պահանջը չթերագնահատել։ «Որովհետև դա շատ կարևոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ  Գևորգյանին հորդորեց դասընթացների պատշաճ մակարդակը ապահովել։«Դրանք չպետք է լինեն ձևական, չլինեն «պտիչկա» դնելու համար», - նշեց վարչապետը։ «Մեր ամենամեծ դժբախտություններից մեկը եղել է այն, որ վարոդական իրավունք, կոմբայնի իրավունք, տրակտորի իրավունք, վերամբարձ կռունկի իրավունք, այդ ամեն ինչը եղել է երբեմն մի շիշ արաղով լուծվող հարց, ու մենք չենք գիտակցել, որ դա մեր բոլորիս անվտանգության հետ է կապված, այդ թվում, այն մարդու, ով ստանում է այդ վկայականը, մենք այդ շղթան պետք է ֆիկտիվ տրամաբնությունից դուրս բերենք, պարոն Օսիպյան, այստեղ ոստիկանությունն էլ գործ ունի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր