00:00:00

Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ.Փաշինյան

15:50, 04 ապրիլ 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նպաստների ուշացման խնդրին։ «Էս հարցը լուծե՞լ ենք», - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։ «Պարոն վարչապետ, ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված: Վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում մեր տեղեկություններով, տեխնիկական խնդիրներ են եղել համակարգի ներդրման հետ կապված: Մյուս փուլում խնդիր ենք ունեցել սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի միջոցով այդ վճարումներն իրականացնելու հարցում», - ասաց Բաթոյանը: Վարչապետը հարցը կոնկրետացրեց։ «Հարցը հստակ է։ Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են», - նշեց վարչապետը։ Զարուհի Բաթոյանն էլ արձագանքեց, որ օրենքով սահմանված կարգով Հայփոստը պետք է տրամադրի։ «Բոլոր տարծքներում սկսվել են վճարումները, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական», - ասաց նախարարը։«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ», - հետաքրքրվեց վարչապետը։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի», - նշեց Զ. Բաթոյանը։Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախապես չեն ապահովել, որևէ մեկը կարո՞ղ է տալ հարցի պատասխանը։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, որ 2017-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով սահմանել է պետական մարմիններում էլելկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը. «Մենք անցած տարվա հոկտեմբերի 2-ին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին ու խնդրել ենք, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է եղել վավեր: Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ պետական մարմիններ, համայնքային մարմիններ»: Նախարարի խոսքով՝ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլոր օգտատերերին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչեւ մարտի 21-ը։ «Փաստորեն, էդ տասը հազար հոգին պետական ծառայողներ են, բա ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը», - հետաքրքրվեց վարչապետն ու շարունակեց. «Որ ասում ենք պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք չէ, այդպես չէ»։ Նա կոչ արեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդ, որոնք հանձնարականը չեն կատարել ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները. «Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում», - զայրացած նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր