00:00:00

Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:00, 04 ապրիլ 2019

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ին վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է լուսանկար, որտեղ նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է. «Հայրենասիրության դաս Գաբրիել, Արմեն և Սավանա Սարգսյանների համար Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր