00:00:00

Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում

14:20, 04 ապրիլ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր