00:00:00

Արարատ Միրզոյանն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին առաջարկել է տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը

20:38, 03 ապրիլ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկել է տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը: Այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Արարատ Միրզոյանն ԱԺ խմբակցությո

«Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար»,- հայտնել է նա։ Միրզոյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ «Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,- ասել է ԱԺ խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր