Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը փետրվարի սկզբին Գերմանիայում չորրորդ վիրահատությունն է տարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե երբ իր պաշտպանյալը կավարտի բուժման կուրսը և կվերադառնա Հայաստան։