00:00:00

Ինչպե՞ս և ինչո՞ւ է ինքնասպան եղել 10-ամյա Դավիթ Գալոյանը

23:17, 03 ապրիլ 2019

Վերջին օրերին մամուլում պարբերաբար հայտնվում են ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի մասին հրապարակումներ․ մարտի 27-ին Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում ապրող 43-ամյա մի տղամարդ, որը ածելիով կտրել էր նախաբազուկը՝ փորձելով ինքնասպան լինել: Վերջինիս կյանքը, բարեբախտավար, փրկվել է։ Մարտի 29-ին ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան է եղել Գյումրու թիվ 24 դպրոցի աշակերտ 10-ամյա Դավիթ Գալոյանը։ Իսկ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում:
Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Irakanum.am-իտեղեկություններով տղամարդը կախվել է մալուխի միջոցով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը: Մասնագետները նշում են, որ երեխաները կամ վաղ դեռահասության շրջանում գտնվողները հազվադեպ են դիմում ինքնասպանության, իսկ 10-ամյալ Դավիթ Գալոյանի մահվան դեպքն առեղծվածային է թվում, քանի որ հարազատների հավաստիացմամբ՝ նա ինչ-որ խնդիր չի ունեցել, որը պետք է դրդեր գնալ այդ քայլին։ Հոգեբան Սամվել Խուդոյանը, irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշեց․ «10 տարեկանում նույնիսկ դեպրեսիաներ չեն լինում։ Դա դեռահասության սկիզբն է։ Այս տարիքում ինքնասպանությունները եզակի դեպքեր են, բացառություններ, որոնք կարող են լինել ինչ-որ խաղի վատ ավարտ, ասենք՝ երեխան կինո է տեսել, փորձարկել է և ստացվել է այդպես։ Գուցե, այդպիսի բան է եղել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով:

© 2018 - 2022 Irakanum.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են: