00:00:00

Իմ օրոք նույնպես հարուցվել են մի շարք կոռուպցիոն քրեական գործեր. Կոստանյան

23:01, 03 ապրիլ 2019

Ներկայումս քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրեցի դրանք ավարտին հասցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ «Ես երբեք առիթը չեմ օգտագործել այս կամ այն քրեական գործի վերաբերյալ իմ գնահատականը տալու համար, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ես առաջիկայում կանդրադառնամ հանրային հնչեղություն ունեցող գործերին՝ դրանց քննության որակի հետ կապված, եւ այն գործերին, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել, միաժամանակ նկատի ունենալով, որ այսօր անգամ քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրեցի դրանք ավարտին հասցնել»,–նշեց նա։ Լրագրողի պարզաբանող հարցին նա պատասխանեց, որ այդ թվում Արամ Հարությանի գործի մասին է խոսքը։ Կոստանյանը շեշտեց՝ վերջին կոռուպցիոն բացահայտումները խոսում են օպերատիվ–հետախուզական միջոցառումների իրականացման որակի մասին. «Ես իրավապահ մարմինների աշխատանքը, ընդհանուր առմամբ, ձեռնպահ կմնամ քննարկելուց, ընդամենը մի հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեմ, որ վերջերս ԱԱԾ–ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք հանգեցրեցին մի շարք կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, ողջունելի է ինձ համար եւ խոսում է օպերատիվ–հետախուզական միջոցառումների իրականացման որակի մասին, ես հույս ունեմ, որ դա կանխարգելիչ բնույթ կունենա, պաշտոնատար անձինք կհասկանան, որ խուսափել հնարավոր չէ, հետագա քննությունը մի քիչ դժվար է կանխատեսել, սակայն շատ կարեւոր է, որ հետագա քննությունն էլ լինի պատշաճ որակի եւ երաշխավորվի արդարադատության իրականացումը»։ Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ 2019 թվականի մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարը առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր