ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ հաշվեքննիչ պալատից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննության արդյունքում Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում», որի համար հիմք են ծառայել«Բարձրավոլտէլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերված էական անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները: