00:00:00

Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի կալանքը վերացվել է

17:17, 03 ապրիլ 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը վերացվել է: Այդ մասին ասվում է 2018-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ, որտեղ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով կալանավորված Քոչարյանի պայմաններին կալանավայրում: Ավելի վաղ ՄԻՊ-ը դիմել էր ՀՔԾ՝ նշելով, որ մեղադրյալի ամբողջ ծավալով պետական կենսաթոշակի վրա կալանքը կարող է առաջ բերել սեփականության իրավունքին պետության կողմից ոչ համաչափ միջամտության խնդիր: ՄԻՊ-ի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին խցում համակարգիչ ունենալու թույլտվություն է տրվել՝ առանց համացանցի հասանելիության: Նշվում է նաև, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր