00:00:00

ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը չպետք է լինեն գաղտնի. մշակվել է նոր օրինագիծ

16:03, 03 ապրիլ 2019

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։ Մասնավորապես, առաջարկվում է՝ - Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու նիստերի դահլիճում իրենց համար հատկացված հատուկ տեղում, - հանվում է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում կատարվող գնումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը։ Այսպիսով, երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր