00:00:00

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը եւ Հայաստանի ՄԻՊ-ը Ժնեւում քննարկել են համագործակցության հարցեր

11:00, 03 ապրիլ 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը եւ մի շարք այլ հարցեր: Արման Թաթոյանը նշել է, որ ներկայում իր գործունեության ակտիվ ուղղությունն է երկրի իրավապաշտպան համակարգի կատարելագործումը եւ խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության եւ վերապատրաստումների միջոցով: Այս աշխատանքների առաջնահերթ նպատակներից է կարծրատիպերի վերացումը, որոնք խոչընդոտում են հաճախ բարեփոխումների իրականացումը: Կարեւոր է նաեւ համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, այդ թվում՝ խոշտանգումների կանխարգելման, կանաց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում: Արման Թաթոյանը նշել է ակտիվ համագործակցություն է հաստատված նաեւ գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ կապված ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի հետ: Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հետագա համագործակցությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր