00:00:00

26 տարի առաջ Օգանովսկին վնասազերծեց Քարվաճառի ռազմակայանը, այսօր թողեց պաշտոնը (տեսանյութ)

10:11, 03 ապրիլ 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «26 տարի առաջ այս օրը Արցախի զինված ուժերի լեգենդար գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ վնասազերծվեց Քարվաճառի ռազմակայանը: 2019-ի նույն օրը Սամվել Կարապետյանը թողնում է Արցախի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ցանկացած ժողովրդի պատմություն, նախ և առաջ, հաղթանակների ու պարտությունների պատմություն է: Իսկ հաղթանակները, նախ և առաջ, կերտում են գաղափարի նվիրյալները: 30 տարի շարունակ Սամվել Կարապետյանը անձնվիրաբար ծառայել է հայրենիքին Նա այս պայքարին տվել է ամեն ինչ՝ գիտելիք, կամք, առողջություն: Նրա առաջնորդությամբ մեր զինվորը փառապանծ հաղթանակներ է տոնել Արաքսից մինչ Օմար՝ չկրելով որևէ պարտություն: Իրական հերոսը Սամվել Կարապետյանն է, ով ամեն ինչ ներդրեց հանուն հաղթանակի և Արցախի ու Հայաստանի հզորության: Ապագա պատմաբանները պետք է իր օրինակով դաստիարակեն մեր ազգի տղաներին: Նա, հիրավի, հայոց հռչակավոր հրամանատարներ Մադաթովի, Բաղրամյանի և Բաբաջանյանի արժանի հետնորդն է: Վարձքդ կատար, սիրելի՛ եղբայր: Ապրի՛ր առողջ»: https://www.youtube.com/watch?time_continue=3&v=733YDhfqVxM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր