00:00:00

ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում, Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է

22:03, 02 ապրիլ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր