00:00:00

Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

20:12, 02 ապրիլ 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ ապրիլի 2-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսիին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երեւանը կարեւորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երեւանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները եւ հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա: «Համոզված եմ, որ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջեւ համագործակցությունը կշարունակվի, Երեւանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը», - ասել է Հայկ Մարությանը։ Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը: «Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ եւ վերահաստատելու Երեւանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», - նշել է դեսպան Թրեյսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր