00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

17:58, 02 ապրիլ 2019

ԱՄՆ կատարած աշխատանքային այցից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսների և հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր