Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղ:
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները ծանոթացել են գյուղի սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաեւ այցելել այնտեղ գործող արտադրական միավորումներ:
